-
06.11.2013|
11:05
Հայաստանում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երկու երկրների կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ մինչև 108․5 միլիոն եվրոյի արտոնյալ վարկեր և 4․25 միլիոն եվրոյի դրամաշնորհներ վեց ծրագրի իրականացման համար:
-
05.11.2013|
13:33
Յոթ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինիների ամենախոշոր ներմուծողը: Այս տարվա հունիսից մինչև սեպտեմբեր Ռուսաստան է արտահանվել 8 մլն 917,7 հազար շիշ գինի, որը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման 33,7 տոկոսը: Այս ֆոնին ուկրաինական «Roshen» ընկերությունը սկսել է աշխատեղերի կրճատումները իր ձեռնարկություններում: Թեև Ռուսաստանի կողմից «Roshen»-ի արտադրանքի ներկրման արգելքին, ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել էր, թե չի պատրաստվում կրճատումներ անել:
-
04.11.2013|
17:52
Նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) 1-ին մասնաշենքում (քիմիական ֆակուլտետի մասնաշենք, 301 լսարան) կմեկնարկի «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Դպրոցի նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն է։
-
04.11.2013|
01:50
Հայաստանի Հանրապետությունում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալներն այս տարվա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ, իսկ գուլպեղենինը` 2,3: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, առաջին ինը ամիսներին մեր երկրում արտադրվել են 20 տոննա գորգեր և գորգեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,8 տոննայի դիմաց:
-
02.11.2013|
14:11
Ռուսաստանում 2014-ին գործազրկության մակարդակը չի ավելանա: Այս մասին փոխանցում է newsru.com-ը` հավելելով, որ սա պայմանավորված է 2014-ին գործազրկության նպաստի նվազագույն և առավելագույն չափով:
-
01.11.2013|
00:23
2013 թ. առաջին ինն ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում ամենախոշոր հայրենական արտադրող «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, ինչպես միշտ, առաջատարների շարքում են:
-
31.10.2013|
11:37
ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակի մեջ են հայտնվել վեց հոգի` ծագումով վրացի, ռուսաստանաբնակ երգիչ Գրիգորի Լեպսը, երկու ռուս` Վադիմ Լյալինը և Իգոր Շլիկովը, իսրայելցի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն և Արթուր Բադալյանը: Վերջինիս քաղաքացիությունը և բնակության վայրը նշված չեն նախարարության հաղորդագրության մեջ:
-
31.10.2013|
11:26
Վերջերս կառավարությունը հավանություն տվեց ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրին՝ այսպիսով ազատականացնելով ավիացիայի ոլորտը։ Պետական այրերը նշում են, որ ավիացիոն ոլորտի ամբողջական ազատականացումը կարող է 18-23 հազար նոր աշխատատեղ, ինչպես նաև ավիափոխադրումների 20-25 տոկոսանոց աճ ապահովել։ Ազատականացման կամ «Բաց երկնքի քաղաքականության» տնտեսական ազդեցության մասին զրուցեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-
31.10.2013|
11:21
Ազգային վիճակագրական գործակալության տվյալներով` Իսպանիայում հուլիսից սեպտեմբեր ՀՆԱ-ն աճել է 0.1 տոկոսով: ՀՆԱ աճը հաստատել է Կենտրոնական բանկը:
-
29.10.2013|
14:15
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ, այդ թվում՝ 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը: